newmag.am-ը գրում է. «Օրվա տարբեր ժամերի ինքնանկարներ եմ անում ու իմ տրամադրությամբ կիսվում նաև facebook-ում»:
Սմարթֆոնը պաշտպանում է մատնահետքի սենսորով:
«Candy Crash» խաղի նկատմամբ անտարբեր չէ:
«Tango»-ն գերադասում է «Skype»-ից:
Մենքենա վարելիս բլութութ ականջակալ չի օգտագործում:
Համացանցում փորձում է գրել հայատառ
Լիլուի գրպանի սարքերը երկու iPhone-ներն են: Գնահատում է սարքերի հարմարությունը: «iPhone 5» և «iPhone 5S»: Ոսկեգույն սմարթֆոնը նվեր է: Հեռախոսն առաջնային հաղորդակցության համար է, բայց երգչուհին սելֆիների սիրահար է: Սելֆիից հետո էլ առաջանում է ֆոտոխմբագրման հավելվածների անհրաժեշտությունը:
«Չեմ սիրում ասել` ինձ կնկարե՞ք:
Օրվա տարբեր ժամերի ինքնանկարներ եմանում ու
իմ տրամադրությամբ կիսվում նաև facebook-ում»:
Երգչուհին սմարթֆոնում հոգատար է Tom կատվի նկատմամբ: Օրը մի քանի անգամ կերակրում է ու հոգում նրա կարիքները: Երբեմն Թոմը բողոքում է ու պահանջում ուշադրություն: Կատուն, ի նշան շնորհակալության, կրկնում է Լիլուի բոլոր խոսքերը:
«Թոմ կատուն արդեն 35 տարեկան է, երկար է
ապրում, հիմա ես իրեն եմխնամում, վաղը-մյուս օրը ինքը ինձ կպահի: Օրվա մեջ ինձ նամակներ է
ուղարկում ու հիշեցնում, որ իրեն ուշադրություն չեմ
դարձնում»:
«Սառցե դարաշրջան». սա Լիլուի ոչ միայն սիրելի մուլտֆիլմն է, նաև մոբայլ խաղը: Խաղը երգչուհու սմարթֆոնում է արդեն 2 տարի: Բոլոր աշխարհները հաղթահարել է, սպասում է նոր թարմացումների:
«Pitu». այս հավելվածը կհավանեն նրանք, ովքեր սիրում են փորձարկումներ անել սեփական դեմքի վրա: Կարելի է սմարթֆոնով տեսնել պլաստիկ վիրահատության ազդեցությունը:
«Կարելի է հավելվածից քիթը վիրահատել, մեծացնել
կամ փոքրացնել: Միքանի տարբերակներ փորձարկելուց
հետո կարելի է գնալ իրականվիրահատության»:
Երգչուհու սմարթֆոնում մասնագիտական հավելվածներ են: «GarageBand»-ն օգնում է գտնել ճիշտ նոտան: Լիլուն չի օգտվում «iTunes»-ից: Սմարթֆոնում երգեր ունենալու համար օգնում է «iTube»-ը: Այստեղ Լիլուի ֆավորիտներն են: Երգչուհին ընդունել է ձայնասկավառակների մահը: Մեքենայում էլ երաժշտություն է լսում սմարթֆոնի բարձրախոսով:
Օրվա մեջ Լիլուն ժամանակ է տրամադրում նաև լիցքաթափվելուն: «АйДаПрикол». այստեղ զվարճացնող անիմացիաներ են, նկարներ ու տեքստեր:
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր