Քաղաքացիական հասարակության ինստիտուտ ՀԿ-ի դիտորդների գրանցած խախտումները
08։30, ԸՏ 1/03, Ավան–Առինջ – Անհայտ կարգավիճակով մի անձ պարբերաբար ելումուտ է անում ընտրատեղամաս։
08:20,ԸՏ 1/03, Ավան-Առինջ- Ոստիկանության աշխատակիցները պարբերաբար ելումուտ են անում ընտրատեղամաս։
08։15, ԸՏ 1/09, Ավան–Առինջ, 2-րդ թաղամաս – ՔՀԻ դիտորդն հայտնել է, որ մի քաղաքացի խոնավ անձեռոցիկով հանձնաժողովի անդամների առաջ մաքրել է անձնագրի կնիքը՝ ապացուցելու համար, որ այն ջնջվում է: Դրանից հետո հանձնաժողովի նախագահը դիմել է ԿԸՀ՝ ճշտելու համար՝ կարո՞ղ են կնիքի թանաքը փոխել, թե՞ ոչ։
08:06, ԸՏ 9/17, Կենտրոն – ՔՀԻ դիտորդը ընտրատեղամասում կուտակում է արձանագրել։
08:00, ԸՏ 1/31, Նոր նորք – ՔՀԻ դիտորդը ցանկացել է մուտք գործել ընտրատեղամաս դիտորդություն իրականացնելու համար։ Հանձնաժողովի նախագահ Գարեգին Ներսիսյանը դիտորդական վկայականից բացի պահանջել է "լիցենզիա"։ Դիտորդը զանգահարել է ՔՀԻ 080-080-804 թեժ գծին։ Դիտորդական առաքելության ղեկավարի կողմից հանձնաժողովի նախագահին տրված պարզաբանումներից հետո դիտորդին ներս են թողել 08։15–ի սահմաններում։ Այս մասին տեղեկանում ենք ՀԿ-ի կայքից՝ hra.am: