▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սկսում ենք մի իրավիճակ, որի անունն էլի թյուրիմացությամբ դրել են ընտրություններ

Հենց այսօրվանից հայտարարում եմ, որ Երևանի ավագանու ընտրություններին ձայն չեմ տալու ՀՀԿ-ին, ու հատկապես Տարոն Մարգարյանին:
Պատճառներ: Տարոն Մարգարյանը այս ընթացքում ոչնչով աչքի չի ընկել
Տարոն Մարգարյանը օգտվելով իշխանական իր լծակներից իր աներձագին (այսուհետ աներձագ պատգամավոր) դարձրել է պատգամավոր, որ ցույց տա, թե ինքն ինչքան հզոր է:
Տարոն Մարգարյանը չի լուծել և չի կարող լուծել մայրաքաղաքի տրանսպորտի հարցը, և չի կարող լուծել, որովհետև ըստ մամուլի հրապարակումների մի շարք երթուղային գծերի սեփականատեր է:
Տարոն Մարգարյանը ոչնչով չի տարբերվում մյուս ՀՀԿ-ականներից, որոնք մեղավոր Հայաստանի սոցիալ տնտեսական ծանր վիճակի համար:
Եվ վերջապես չեմ ընտրելու ՀՀԿ-ին որովհետև այս անգամ ևս գործիք են դառնում սիրված մարդիկ, հատկապես իմ կողմից հարգված Թոքմաջյանը, ում փոքրուց եմ ճանաչում, և Չարբախի բնակիչ Սմբատ Լպուտյանը: Մի խոսքով, սկսում ենք նախընտրական մի իրավիճակ, որի անունն էլի թյուրիմացությամբ դրել են ընտրություններ:

Հարություն Մկրտչյանի գրառումը

Ֆեսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее