▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սկանդալը նոր թափ է ստանում.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Սկանդալը, որ առաջացավ ֆինանսների առաջին փոխնախարար Պավել Սաֆարյանի անսպասելի հայտարարությունից, թե անցած տարվա բյուջեն թերակատարվել է մոտ 80 մլրդ. դրամով, նոր թափ է ստանում: Ըստ մամուլի, փոխնախարարի այդ անակնկալ անկեղծությունը դուր չի եկել Բաղրամյան 26-ին: Ասում են, թե այս առիթով լուրջ դժգոհություն է արտահայտել նաեւ Սերժ Սարգսյանը:

Ավելին՝ կասկածներ հնչեցին, թե նման հայտարարությունը դժվար թե լեզվի սայթաքում լիներ այնպիսի փորձառու պետական չինովնիկի կողմից, ինչպիսին Սաֆարյանն է։ Եվ ենթադրություններ արվեցին, որ դա ավելի մեծ խաղի մի հատվածն է, որը ղեկավարվում է ավելի բարձր տեղից։ Ոմանք դրա հետքերը փնտրում են այն լուրերի մեջ, որ Սաֆարյանը երկար տարիներ համարվում է Հովիկ Աբրահամյանի մտերիմը՝ նրա «մարդը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее