Ռուսական ԶԼՄ-երից մեկին տված հարցազրույցում Սերգեյ Զվերևը հայտարարել է, որ մտադրություն ունի Ռուսաստանը ներկայացնել «Եվրատեսիլ 2015»-ում՝ ասելով, որ վստահ է իր հաղթանակի մեջ:
Վարսահարդար-ոճաբանը պատմել է, որ իր որոշման վրա մեծ ազդեցություն է ունեցել երգիչ Ֆիլիպ Կիրկորովը:
«Ֆիլիպն ասաց ինձ, որ հիանալի կլինի, եթե ես գնամ։ Իրականում նա վաղուց էր ասում ինձ այդ մասին։ «Դու շատ հիթեր ունես, ինչու ես այստեղ նստել։ Դու պետք է «Եվրատեսիլ»-ին ելույթ ունենաս»։ Բայց, ցավոք, այն ժամանակ ես խիստ զբաղված էի և ոչ ուժ, ոչ էլ ցանկություն ունեի գնալու։ Սակայն մեկ տարի անց ինձ նաև այլ երկրներից առաջարկեցին։ Օրինակ, այժմ ինձ առաջարկել են երկու երկիր՝ նշելով, որ երգն արդեն պատրաստ է և ինձ մնում է գնալ և երգել։ Բայց ես հրաժարվել եմ, քանի որ ես կներկայացնեմ միայն Ռուսաստանը։ Այնտեղ զիլ աստղ է պետք։ Իսկ ով կարող է լինել ինձանից ավելի լավ»,- հայտարարել է Զվերեւը։
Սակայն պետք տեղեկացնենք, որ ի տխրություն Զվերևի՝ «Եվրատեսիլ 2015» երգի մրցույթին Ռուսաստանի ներկայացուցիչների հավակնորդների շարքում ամենամեծ շանսերն ունի ռուսական «Голос» նախագծի հաղթող Ալեքսանդրա Վորոբյովան։