Սիրված հեռուստահաղորդավար Արտակ Վարդանյանը եթեր է վերադառնում նոր թոք շոուով, որ հեռարձակվելու է Արմնյուզ հեռուստաալիքով` հունվարի 20-ից: «Երևանն է խոսում»,- այսպես է կոչվում ծրագիրը: Asekose.am-ի թղթակցի զրույցում Արտակ Վարդանյանը նշեց, որ նախագծի շրջանակում քննարկվելու են երիտասարդներին հուզող թեմաներ. խոսվելու են նրանց հարաբերությունների, բարդույթների մասին եւ ոչ միայն: Հիմնականում անդրադարձ է կատարվելու այնպիսի թեմաների, որոնք քննարկման համար փակ են եղել կամ միայն մակերեսային անդրադարձներ են կատարվել:
Մի խոսքով` սկանդալային հեռուստանախագիծ` շուտով: