Ուկրաինացի երգչուհի Alloise-ը սկանդալի արդյունքում դուրս է մնացել «Եվրատեսիլ 2014»-ում Ուկրաինան ներկայացնելու իրավունք ստանալու մրցույթից:
Առաջին ընտրական փուլում երգչուհին ներկայացրել է իր «Simple things» երգը:
Ելույթից հետո ժյուրիի անդամներից Եվգենի Ֆեշակը հարցրել է, թե արդյո՞ք աղջիկը գոհ է ինքն իր ելույթից, որին ի պատասխան երգչուհին հարցրել է. «Իսկ Դուք գո՞հ եք Ձեզանից»: Լսելով դրական պատասխան, Alloise պատասխանել է, որ ինքն էլ է գոհ:
Այնուհետև նա լքել է բեմը և հայտարարել, որ հրաժարվում է մրցույթում հետագա մասնակցությունից: