Գլխավոր դատախազության լրատվական ծառայության համաձայն՝ նախաքննության այս փուլում ձեռք են բերվել բավարար հիմքեր, մեղադրյալ Վարդան Պետրոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն ներկայացնելու համար, ինչը բավարարվել է դատարանի կողմից:
«Եթե նախաքննության ցանկացած փուլում ի հայտ գան բավարար հիմքեր, որոնք կհիմնավորեն մեղադրյալին կալանքի տակ պահելու անհրաժեշտության բացակայությունը, ապա դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի կողմից կքննարկվի խափանման միջոցը վերացնելու կամ փոփոխելու հարցը»,-հայտնել են դատախազությունից:
Այս հաղորդագրությունն այդպես էլ չի պարզաբանում, թե որոնք են Վարդան Պետրոսյանին կալանավորելու հիմքերը, որքանո՞վ են դրնաք հիմնավոր։
Ակնհայտ է, որ Վարդանը չի խոչընդոտելու նախաքննության ընթացքը, չի կարող ապացույցներ կեղծել և այլն։
Ավելին, Վարդանի ազատության պարագայում հասարակական կրքերը կհանգստանան և նախաքննությունը կարող է իրականացվել ավելի հանգիստ՝ աղմուկից զուրկ միջավայրում։
Կարծում եմ՝ սիրված դերասանի խափանման միջոցը փոխելու հիմքերն առկա են։ Ու հիմա։