Սիրուշոն բացեց փակագծերն ու մանրամասներ հաղորդեց իր նոր երգի և տեսահոլովակի մասին:
Երգչուհին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. «Իսկ հիմա ամենակարեւորը. այն ինչից սկսվեց ու ծավալվեց այս աշխատանքը, ներշնչանքիս աղբյուրը, որի մեջ մեկ ակնթարթում լսեցի եւ տեսա այն ամենը, ինչ ձեզ կներկայացնեմ մոտ օրերս: Այս ամենը մեկ անվան եւ երգի շուրջ` Կոմիտաս «Լոռվա գութաներգ»: Ձեզ հետ կիսում եմ Գութաներգը հենց Կոմիտասի ձայնով: Իսկ իմ երգը, որն առաջին անգամ կհնչի դեկտեմբերի 10-ին կոչվում է... «ՊռեԳոմեշ»....
Հիշեցնենք, որ Սիրուշոն երկու օր առաջ էլ ֆեյսբուքյան իր էջում կատարել էր հետևյալ գրառումը.
«Շատ ուրախ եմ, քանի որ վերջապես դեկտեմբերի 10-ին կհնչի նոր երգս, որից մի քանի օր հետո կկարողանաք դիտել նաև տեսահոլովակը։ Մինչ այդ ասեմ, որ երգս այլաբանական իմաստ ունի, և գլխավոր հերոսը կենդանի է: Փորձեք կռահել, թե որ կենդանին է ինձ ոգեշնչել...»: