▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սիրուշոյի անունից նիհարեցնող թեյ են վաճառում համացանցում

168.am-ը գրում է, որ ռուսական կայքերից մեկում՝ blogsecondlife.com, հայտնվել է մի հարցազրույց, ըստ որի՝ Սիրուշոն կանաչ սուրճի միջոցով նիհարել է 26 կիլոգրամ և իր այդ խորհրդով կիսվում է ընթերցողների հետ: Կայքէջն այցելուներին առաջարկում է գնել նիհարեցնող «Կանաչ սուրճ» կոչվող այդ միջոցը:  Հրապարակման մեջ գործածվել են Սիրուշոյի որոշ իրական լուսանկարներ: Իսկ առաջին լուսանկարում փոքր-ինչ գեր մի աղջիկ է պատկերված՝ իբրև թե Սիրուշոն է՝ նախքան նիհարելը: Ավելին, հրապարակման էջում Սիրուշոյի անունից ինչ-որ մեկը (իր լուսանկարով և Սիրանուշ  Հարությունյան անունով) պատասխանում է կայքի գեր այցելուների հարցերին, ովքեր իրենց շնորհակալությունն են հայտնում կանանց և աղջիկներին իր խորհուրդներով կիսվելու կապակցությամբ: Վերջում տեղադրված է «Կանաչ սուրճի» պատվիրման կոճակը: 

Նյութը կարդալ սկզբնաղբյուր կայքում:

72157635882807545

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее