▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սիրուշոն` ԱՄՆ մուտքի արտոնագիր չստանալու «լուր»-ի մասին

Ադրբեջանական կայքերից մեկը թարգմանաբար արտատպել է հայկական մամուլում հայտնված տեղեկությունը, թե  Սիրուշոյին  ԱՄՆ մուտքի արտոնագիր չեն տրամադրել:

Անդրադառնալով այդ փաստին` երգչուհին ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սովոր եմ իմ մասին ապատեղեկատվություն լսել և վաղուց ուշադրություն չեմ դարձնում և չեմ անդրադառնում, ինչպես չէի անդրադարձել այս դեպքում ևս: Բայց այնուամենայնիվ` ուզում եմ շնորհավորել հայ լրագրողին իր խեղաթյուրված ինֆորմացիան Հայաստանի սահմաններից դուրս հասցնելու կապակցությամբ: Դուք իմ երգերի հերոսների հակապատկերն եք»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее