▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սիրում եմ, որ հայ աղջիկները սիրուն են, խնամված, գեղեցիկ աչքերով. Արսեն Լևոնյան

 

Life.panorama.am-ը խոսել է դերասան Արսեն Լևոնյանի հետ, ով  «Հարազատ թշնամի» սերիալում մարմնավորում է Տանոյի կերպարը:

-Նախ խոսենք Ձեր նոր կերպարի մասին: Սերիալում դերասանին փոխարինելու առաջարկն ինչպե՞ս եղավ: 

-Շատ պատահականԱյնպես էր, որ ես որոշ ժամանակ առաջ թատրոնից դուրս էի եկել և այդ մի քանի ամսվա ընթացքում գործունեությամբ զբաղված չէիԶանգահարեցին «Արմենիա» հեռուստաընկերությունից, գնացի հանդիպման ու առաջարկ ստացաՀամաձայնեցի միայն մի պայմանով՝ կերպարը կկերտեմ ինչպես ինքս եմ պատկերացնում

-Սերիալին հետևո՞ւմ էիք, ծանո՞թ էիք կերպարին: 

-Մինչ այդ չեմ հետևել, բայց երբ պետք է նկարահանվեի՝ ամբողջ օրը նստել եմ տանը ու նայել՝ մոտավոր հասկանալու համարՆաև իմ մտերիմ ընկերները, ովքեր վաղուց են այդ սերիալում հանդես գալիս, բավական պատմել էին

-Իսկ ի՞նչն էր պատճառը, որ որոշեցիք կերպարի տեսակն ամբողջովին փոխել:

-Անիմաստ կլիներ ժողովրդին «խաբել», որ ես նույնն եմ, ու խաղալ այնպես, ինչպես նախորդ դերակատարըՆամանավանդ, որ կերպարը՝ Տանոն, վիրահատության չի ենթարկվելԽելքին մոտիկ չէր լինի

-Կարելի՞ է ասել, որ դուք նման եք Ձեր կերտած Տանոյին:

 

-Քիչ թե շատ՝ այոԵս էլ քայլերիս մեջ հանգիստ եմ, չշտապողՉպետք է մարդուն միանգամից «վրա տաս», կամ էլ, եթե պետք է՝ ժամանակին

-Մինչ նկարահանման սկսելը՝ նախկին դերակատարի՝ Նարեկ Ներսիսյանի հետ հանդիպում, զրույց, կարծիքների փոխանակում եղե՞լ է:

-Ասեմ, որ Նարեկը շատ շնորհքով, տաղանդավոր տղա է, դեռ ուսանող տարիներից միմյանց հետ շփվել, ընկերություն ենք արելԱյո, հանդիպել ու բավական զրուցել ենք

Առավել մանրամասն` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее