▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սիրիան ռմբահարելու վտանգն անցավ, պրոբլեմները` մնացին

Քերրի-Լավրով հանդիպումը ռուս-ամերիկյան լիակատար փոխըմբռնում չառաջացրեց, բայց որաշակի առաջընթաց արձանագրեց սիրիական քիմիական զենքը միջազգային վերահսկողության տակ դնելու գործընթացում:
Կողմերը պայմանավորվել են՝ եւս մեկ հանդիպում անցկացնել սեպտեմբերի 28-ին, իսկ դա նշանակում է, որ առնվազն հետաձգվում է Սիրայում արտաքին ռազմական միջամտությունը:
Սա դրական է, սկայան, ցավոք, արաբական այդ երկորւմ պրոբլեմները մնում են:
Մասնավորապես.
- շարունակվում են արյունալի բախումները Ասադի ու ապստամբների կողմնակիցների միջեւ՝ յուրաքանչյուր օր խլելով տասնյակ մարդկանց կյանքեր,
- չկան երաշխիքներ, որ Ասադի ռեժիմը նորից չի դիմի քիմիական զենքի օգնությանը, իսկ ապստամբների ճամբարում չեն ուժողանա իսլամական տրամադրությունները,
- սիրիական քիմիական զենքի նկատմամբ միջազգային վերակսկողության մեխանիզմները մշուշոտ են, որվհետեւ այդ երկրում անվերահսկելի վիճակ է եւ, ըստ միջազգանին մամուլի, քիմիական զենքը սփռված է մոտ 50 օբյեկտներում:

Սուրեն Սուրենյանց

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее