▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սիրենք արևներին․․․Էրիկ Կարապետյան

Սիրված երգիչ Էրիկ Կարապետյանը մարտի 21-ին լինելու է արևների կողքին։

Նշենք, որ  մարտի 21-ին «Մոսկվա» կինոթատրոնի կարմիր դահլիճում տեղի կունենա Դաունի համախտանիշով մարդկանց միջազգային օրվան նվիրված միջոցառում։

Միջոցառման ընթացքում կկայանա «Մի արևի պատմություն» սոցիալական տեսահոլովակի պրեմիերան, ինչպես նաև ելույթ կունենան սիրված երգիչներ Գարիկ Պապոյանն ու Սոնա Ռուբենյանը։ Մուտքը տոմսով է։

Տոմսերը կարելի է վերցնել Տեր Գրիգոր քհն. Գրիգորյանից՝ մոտենալով Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի։

Այդ կերպ հնարավոր է ունենալով 5000 դրամի չափով սիմվոլիկ ներդրում, որպեսզի Արև երեխաները շարունակեն անվճար օգտվել Արև երեխաներ կենտրոնի ծառայություններից։

Հարցերի դեպքում կարող եք  զանգահարել՝ 091 04 77 04 հեռախոսահամարին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее