Դերասանուհի Արփինե Իսրայելյանը, նկարահանվելով «Աննա» սերիալում, դարձավ բավական ճանաչված ու հեռուստադիտողների կողմից սիրված: Որտեղ է նա, և ինչու չի երևում եթերում: Այս և այլ հարցերի շուրջ ASEKOSE.am-ի թղթակիցը զրուցել է դերասանուհու հետ:
-Հե՞շտ է արդյոք Հայաստանում հայտնի դառնալ, լինել սիրված:
-Սերիալային ասպարեզը այսօր այնքան է մեծացել, որ շատ շատերի համար հեշտ է հայտնի դառնալը, նույնիսկ` ոչ պրոֆեսիոնալների համար: Կարծում եմ, որ դերասաններն էլ իրենց տեղը պետք է ունենան այս ասպարեզում: Այո՛, մի փոքր հեշտացել է հայտնի դառնալը, բայց իմ պարագայում ի սկզբանե նպատակ երբևէ չի եղել հայտի դառնալը և սիրված լինելը, այլ եղել է նպատակ`իմ մասնագիտությամբ աշխատելը և կայանալ այդ ասպարեզում:
-Իսկ գեղարվեստական ֆիլմերում նկարահանվելու առաջարկներ եղե՞լ են:
-Եղել են առաջարկներ ինստիտուտի տարիներին: Իսկ ես միշտ առաջադիմությամբ եմ հանդես եկել ինստիտուտում և միշտ էլ փորձել եմ բարձր գնահատականներով սովորել, և որպեսզի չբացակայեի դասերիցս`հրաժարվեցի նկարահանվել գեղարվեստական ֆիլմերում: Կարծում եմ, որ երբ ընդունվում ես որևէ ԲՈՒՀ սովորելու, պետք է ուշադիր ու պարտաճանաչ լինես դասերի նկատմամբ, որից հետո կանցնես քո մասնագիտական աշխատանքին: Ամեն դեպքում պրակտիկան թատերական ինստիտուտում դերասանի համար պարտադիր է:
- Ձեզ համար ո՞րն է ավելի հոգեհարազատ` կինո՞ն, թատրոնը, թե՞սերիալը:
-Կինոյում նկարահանվելու փորձս այնքան էլ մեծ չէ, նկարահանվել եմ կարճամետրաժ ֆիլմում` դեռ առաջին կուրսում ուսանելու տարիներին: Յուրաքանչյուր դերասանի համար թատրոնը միշտ առաջնային է,առավել ևս Հայաստանում,քանի որ միչն այս պահը Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում չի եղել կինոյի դերասան բաժինը: Իսկ սերալը դերասանի համար պրակտիկա ձեռք բերելու հնարավորություն է: Այն տեսախցիկի և նկարահանող խմբի հետ աշխատելու հետ մեծ փորձ է:
-Ինչպե՞ս եք վերաբերվում քննադատություններին:
-Առողջ քննադատությունները միշտ էլ ընդունում եմ, ցանկացած լավ և վատ նախագիծ ունենում է քննադատություն, հիմնականում ավելի լավերն են քննադատության արժանանում, լինում են նաև լավ քննադատություններ պրոֆեսիոնալ մարդկանց կողմից, ամեն դեպքում տվյալ տեսանկյունից ես ընդունում եմ քննադատությունները, երբեմն էլ հաշվի եմ առնում, որով ես կարող եմ փոխել որևէ բան դեպի լավը:
-Ձեր ո՞ր հատկանիշի համար է, որ Ձեզ սիրում են թե' կյանքում, թե' բեմում:
-Իհարկե այս հարցին ավելի լավ կլինի պատասխանեն այն մարդիկ, ովքեր ինձ ճանաչում են թե´ կյանքում, թե´ բեմում: Կարծում եմ, իմ անկեղծության համար է, որ ինձ սիրում են:
-Ձեր կյանքի ամենահիշարժան հանդիպումը:
-Իմ կյանքի ամենահիշարժան հանդիպումը եղել է ամուսնուս հետ `աշխատանքի վայրում, որը և դարձավ ճակատագրական:
-Ո՞րն է եղել Ձեր ամենամեծ խենթությունը:
-Չեմ սիրում խոսել իմ խենթություննեի մասին, սիրում եմ, երբ մարդն ամբողջությամբ բացահայտված չի լինում`անկախ մասնագիտությունից: Կարծում եմ, որ յուրաքանչյուր կին պետք է չբացահայտված լինի, որպեսզի անընդհատ հետաքրքրություն առաջացնի թե՛ իր կողակցի, և թե՛ իր շրջապատի համար:
-Ի՞նչ է հարկավոր հայ կնոջը երջանիկ լինելու համար:
- Սիրելի աշխատանք և ամուր ընտանիք` ահա կնոջ երջանկության բանաձևը:
-Ո՞րն է իդեալական կնոջ կերպարը Ձեզ համար:
-Առհասարակ իդեալական ոչինչ և ոչ ոք չի լինում, լինի դա տղամարդ,թե կին, սակայն իդեալականին հասնելու ձգտումը յուրաքանչյուրիս մոտ կա:
-Ձեզ համարո՞ւմ եք հաջողակ կին:
-Այո՛, համարում եմ, քանի որ ունեմ սիրելի մասնագիտություն, ամուր ընտանիք, սիրում եմ և սիրված եմ:
-Ե՞րբ կրկին կտեսնենք Արփինե Իսրայելյանին եթերում,և ապագայի համար ինչ նոր ծրագրեր կան:
-Այժմ զբաղված եմ երեք ներկայացումներում`«Ութ սիրագորով կանայք», «Երկուսը ճոճանակին», և ունեմ նոր ներկայացման հրավերք, դրա մասին էլ կիմանաք պրեմիերայի ժամանակ:
-Ի՞նչ կմաղթենք Ձեր հանդիտատեսներին:
-Եթե սիրում են հետևել դերասանական խաղին, թող ավելի հաճախ այցելեն թատրոն, քանի որ թատրոնում ավելի հետաքրքիր ու անսպասելի բաներ կարող են տեսնել:
Հարցազրույցը` Երվանդ Մարեյանի