▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սիրեցի առաջին իրական սիրով և այդ ամենը փոխադարձ է. Սոնա Շահգելդյան

Asekose.am-ի տարվա ամփոփիչ բլից հարզացրույցին պատասխանել է երգչուհի Սոնա Շահգելդյանը:

-Սիրո՞ւմ եք Նոր տարին… Եթե այո, ապա ինչո՞ւ:

-Շատ-շատ եմ սիրում Նոր տարին և նաև տխրում եմ, որ ամեն տարի մեծանում ենք. տարիները շատ արագ են անցնում: Սիրում եմ Նոր տարին նաև այն բանի համար, որ գեղեցիկ հուշերի գիրկն ենք ընկնում: Ամեն տարի դիմավորում եմ տարբեր ձևով, շատ եմ սիրում տոնածառ զարդարելը, իհարկե, համեղ ուտեստները, հյուրերին, ինչպես նաև սիրում եմ, երբ ես եմ նրանց այցելում: Ինձ համար մեծ խորհրդանիշ ունի այս ամենը: Սիրում եմ, որ ամեն տարի մի նոր լավ բան լինի լավ մարդկանց կյանքում և վատը երբեք չլինի:

-Ինչպիսի՞ն էր 2014-ը Ձեզ համար:

-Լավ տարի էր ինձ համար, աշխատանքային շատ մարդկանց դիմակները բացահայտվեցին: Ես արդեն իմ  սիրած մարդու հետ էի նշում, դա էր ինձ համար կարևորը, և իհարկե, ընտանիքս: Շատ ափսոսում եմ, որ ունեցանք ցավալի կորուստներ, երբեք այդպիսի  դեպքեր թող չլինեն մեր կյանքում, և ամեն տարին իր հետ բերի  հույս, հավատ, սեր:

-Ձեր կյանքի ամենաուրախ և հիշվող Նոր տարին:

-Հիշվող Նոր տարիներ շատ են եղել, բայց առանձնացնեմ այն, որ մեկ անգամ իմ շնիկի և իմ սիրած տղամարդու` իմ կյանքի ընկերոջ հետ եմ նշել:

-2014-ի ամենակարևոր իրադարձությունը:

-Ինձ համար միշտ ուրախ իրադարձություններ լինում են, բայց կարող եմ առանձնացնել այն, որ սիրեցի կյանքում առաջին իսկական, իրական սիրով և այդ ամենը փոխադարձ է: Կողքս ունեմ ինձ համապատասխան լավ ամուր ընկեր, դա ինձ համար իմ կյանքում մեծ իրադարձություն է:

-2014-ի կորուստը:

-Կորուստներ եղան ինձ համար… Շատ թանկ մարդիկ չկան, շատ վատ ընդունեցի այդ ամենը, դա ինձ համար ցավալի հարց է: Շատ արվեստագետներ մեզ հետ չեն, դա ինձ համար անդառնալի ցավ է: Եվ կուզեմ երբեք կյանքում այդպիսի բաներ չլինեն:  Կուզեմ, որ ոչ մի հարազատ ընկեր մտերիմ չլիքի մեզ, միշտ ապրենք ուրախ և երջանիկ:

-Ի՞նչ էր պակասում Ձեզ 2014-ին:

-Կարծում եմ, որ ոչ մի բան չէր պակասում: Ամեն բան իմ սրտով էր և դեռ ամեն բան առջևում է: Կուզեմ 2015-ին ունենամ լավ ընտանիք և շատ բալիկներ:

-Որտե՞ղ և ո՞ւմ հետ եք անցկացնելու Նոր Տարին:

-Ինչպես միշտ ամեն տարի շատ տարբեր եմ անցկացնում և ընտանիքում, և, իհարկե, աշխատանքի վայրում: Այս տարի էլ այդպես  կլինի: Աշխատելու և երգելու եմ մի քանի վայրում: Եվ իհարկե, կդիմավորեմ իմ սիրած մարդու կողքին:

-Ի՞նչ եք անելու 00:00 անմիջապես հետո:

-00:00-ից հետո երազանք եմ պահում և, իհարկե, երգում եմ:

-Ի՞նչ է եք ակնկալում 2015-ից:

-Ես այս կյանքում իմ ուժերով, ընտանիքիս հետ չարչարվելով հասել  եմ շատ բաների և այդ ամենը կարողանում եմ պահել և գնահատել: Ունեմ շատ բաներ, բայց ինձ համար կարևորն այն է, որ աշխարհում չլինեն պատերազմներ, հիվանդություններ, լինի սեր, երջանկություն, առողջություն,  ինչու ոչ` նաև գումար, մարդիկ բարի դառնան, ինչպես նաև մեր զինվորներին բարի ծառայություն, եթե չլինեին նրանք մենք չէինք կարող հանգիստ ապրել: Խոնարհվում եմ նրանց առաջ, ցանկանում եմ նաև, որ ոչ մի երեխա անծնող չմնա, կարիքավոր մարդկանց օգնեն:

Հեղինակ` Լիլիթ Հակոբյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее