Երգչուհի Սիլվա Հակոբյանն իր միկրոբլոգում լուսանկար է տեղադրել ու տեղեկացրել, որ պատրաստվում է հանդես գալ նոր զուգերգով:
Այս առիթով Asekose.am-ի թղթակիցը կապ հաստատեց երգչուհու պրոդյուսեր Հակոբ Հակոբյանի հետ` պարզելու մանրամասները.
«Երգը կոչվում է «Մի պատմություն»: Շատ գեղեցիկ երգ է: Աշխույժ չէ, մեղեդային է, որի հիման վրա արդեն տեսահոլովակ է նկարահանվում: Տեսահոլովակի ռեժիսորն Արթուր Մանուկյանն է»:
Նշենք, որ «Մի պատմություն» երգի խոսքերի և երաժշտության հեղինակը Մանե Հակոբյանն է:
Սիլվա Հակոբյանի հայրը, չցանկանալով բացել փակագծերը, չասաց, թե ում հետ է Սիլվան պատրաստվում հանդես գալ դուետով.
«Կարծում եմ` պետք չէ բացել բոլոր փակագծերը, որպեսզի հետաքրքրությունը չկորցնենք: Մի փոքր սպասենք և ամեն բան պարզ կդառնա» ,-Asekose.am-ի թղթակցի հետ իր զրույցն ավարտեց երգչուհու պրոդյուսեր Հակոբ Հակոբյանը:
Լուսանկարները` ռեժիսոր Արթուր Մանուկյանի ֆեյսբուքյան էջից
Հեղինակ` Անի Հարությունյան