Esem.am-ը գրում է, որ երգչուհի Սիլվա Հակոբյանն առաջիկա օրերին նոր տեսահոլովակ կնկարահանի «Շնորհավոր» կոչվող երգի հիման վրա: «Շատ թեմաներ կան, որոնց մասին երգեր չունեմ, բայց որոշել եմ այս տարի ունենալ: Տարեդարձի կապակցությամբ արդեն ունեցա: Վերջին զանգի, Նոր տարվա մասին էլ կերգեմ»,- ասաց նա:
Խոսելով երգի նախապատմության մասին՝ նա պատմեց, որ քույրը՝ Մանեն, այն գրել է իր տարեդարձի կապակցությամբ, սակայն երգը որպես անակնկալ մատուցել են հայրիկին: «Ինձ արդեն «դետեկտիվ» մականունն են տվել, որովհետև վերջին շրջանում դա լավ է ստացվում մոտս:) Նախ՝ ծնողներիս գաղտնի հարսանիքը, հետո՝ Սարգսի հետ զուգերգը… :) Այժմ էլ ես, քույրս և եղբայրս որոշեցինք անակնկալ մատուցել մեր հայրիկի տարեդարձին և հիշարժան դարձնել այն,- ասաց նա ու հավելեց, որ Մարտին Միրզոյանին խնդրել են գաղտնի գործիքավորել երգը: -Հայրիկիս ծնունդի օրը կեսգիշերին տորթով շնորհավորեցինք նրան ու միացրեցինք երգը: Դա մեծ անակնկալ էր, քանի որ նա անգամ չէր սպասում, որ կհավաքվենք, թոռնիկները կգան. ինքը բոլորին ասել էր, որ չենք հավաքվելու: Երբ երգը հնչեց, հայրս գրկեց թոռներին ու սկսեց արտասվելով պարել»:
Ըստ երգչուհու՝ ոճային առումով այս ստեղծագործությունը շատ անսպասելի կլինի հանդիսատեսի համար: «Երբ մարդիկ լսում են՝ «Շնորհավոր» է կոչվում և ծննդյան օրվա մասին է, պակերացնում են, որ 6/8 ձևաչափում պետք է լինի, սակայն այդպես չէ:)»,- նկատեց Սիլվան:
Տեսահոլովակի ռեժիսորն Արսեն Երեմյանն է: Երգչուհու խոսքով՝ հումորային, թեթև, անակնկալներով լի տեսահոլովակ է լինելու, որի մանրամասները բացահայտել առայժմ չի ցանկանում: Սիլվան ցանկություն ունի տեսահոլովակը ներկայացնել Մարտի 8-ին և հույս ունի, որ անկանխատեսելի ոչ մի բան չի խափանի ծրագրերը:
Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում