Asekose.am-ի և ՄԵԳԱՊՈԼԻՍ ԱՄՍԱԳՐԻ հարցերին պատասխանում է երգչուհի Սիլվա Հակոբյանը:
- Աշխատասիրություն թե՞ ընդունակություն. այս երկու որակներից ո՞րն եք նախընտրում:
- Սկզբում ընդունակությունը, իսկ հետո աշխատասիրությունը: Եթե դու ընդունակ ես քո ընտրած աշխատանքը կատարել բարձր մակարդակով, ապա դրա համար առաջին հերթին աշխատասիրություն է պետք ունենալ և ձգտում:
- Կա՞ այնպիսի մի հայտնի ասացվածք, կամ թևավոր խոսք, որը Դուք ընտրել եք որպես կյանքի ուղեցույց:
- Դրանք մի քանիսն են, բայց վերջերս կայքերից մեկում ընթերցեցի մի միտք,որն ինձ շատ դուր եկավ, և այն, նույնպես, կարող եմ համարել իմ կյանքի ուղեցույցներից մեկը. «Ամենակարևորը կյանքում ԸՆՏԱՆԻՔՆ Է... կարիերան տանը քեզ չի սպասի, փողերը արցունքներդ չեն մաքրի, իսկ իշխանությունը գիշերը քեզ չի գրկի…»
- Ձեր բնավորության գծերից ո՞րը կցանկանայիք նվիրել Ձեր թշնամուն:
- Կամեցողությունն ու բարությունը:
- Ինչպե՞ս եք վերաբերվում այն մտքին, որ մարդիկ իրականում պատրաստ են վաճառել ամեն ինչ, միայն թե առաջարկվող գինը իրենց գոհացնի:
- Ոչ միշտ է պետք շարժվել ներքին բնազդներով: Կան արժեքներ, որ գումարով ձեռք բերել չես կարող և դրան պետք է հասնես` սեփական ԵՍ-դ պահպանելով: Ամենակարևորը` երբեք չվաճառես հոգիդ:
- Ի՞նչ է Ձեզ համար փողը:
- Փողը պետք է հարգել իմանաս: Այն պիտի լինի չափավոր և բավարարի քո ցանկություններն ու երազանքները իրականացնելու համար: Բայց նաև կա մի տեսակետ, ըստ որի` երջանիկ լինելու համար փողը պետք է միշտ չհերիքի: Բայց իմ ցանկությունն է, որ մեր երկրում յուրաքանչյուրս ապահովված լինենք լավ և փողաբեր աշխատանքով , վաստակենք մեզ անհրաժեշտ գումարը` մեր իսկ քրտինքով: Դա մեկ ուրիշի հաշվին ապրելուց առավել քան հաճելի է:
- Եթե հնարավորություն ունենայիք սեփական կյանքով փրկագին վճարել մեկ հոգու համար, ո՞վ կլիներ այդ մեկը:
- Չեմ ցանկանա, որ երբևիցէ նման փաստի առաջ կանգնեմ: Բայց եթե նման բան լինի, ապա ես պատրաստ եմ իմ կյանքը վտանգել ոչ թե մեկ, այլ մի քանի հոգու համար…
- Կարո՞ղ եք հիշել` որն է եղել Ձեր մանկության ամենամեծ վախը:
- Մանկությանս ամենամեծ վախը եղել է իմ ստվերը: Նրանից ամենաշատը վախեցել եմ այն ժամանակ, երբ դրսում քայլելիս եմ եղել: Ինձ միշտ թվացել է, որ ինչ-որ մեկը հետապնդում է ինձ:
- Եթե կարողանայիք ձեր ուղեղից անվերադարձ ջնջել մեկ հիշողություն, ո՞րը դա կլիներ:
- Շնիկիս՝ Գուչոյի կորուստը:
- Դեպք , որը չէիք ցանկանա ջնջվեր Ձեր հիշողությունից:
- Իմ անցած դժվարին ճանապարհը: Եթե չհիշես անցյալդ, չես կառուցի ոչ՛ ներկադ, և ոչ՛ էլ ապագադ:
- Մարդիկ, որոնց բացակայությունը Ձեր կյանքում չեք պատկերացնում:
- Դրանք բնականաբար իմ ընտանիքի անդամներն են և ինձ հարազատ մարդիկ:
- Մի պահ ենթադրենք, որ մարդիկ ունենում են մի քանի կյանք. Ձեր հաջորդ կյանքում ո՞վ կամ ի՞նչ կցանկանայիք լինել:
- Կցանկանայի լինել այն, ինչ որ կամ: Հաստատ կընտրեի երգչուհու մասնագիտությունը և այն թանկ մարդկանց նեկայությունը, որոնցով հիմա շրջապատված եմ ու երջանիկ եմ:
- Եթե ռեփեր լինեք, Ձեր երգերի միջոցով ինչի՞ց կբողոքեիք:
- Չէի բողոքի, բայց ինձ հետ կապված որոշ հարցերի պատասխաններ կտայի:
- Ձեր մասին երբևէ լսած ասեկոսեներից ո՞րն է Ձեզ ամենից շատ զայրացրել և ո՞րը` զվարճացրել:
- Զայրացրել է այն, որ ինձ հաճախ ամուսնացնում են իմ մտերիմ ընկերների հետ: Վերջերս էլ նման մի բամբասանք տարածվեց իմ ու իմ լավագույն ընկերոջ՝ Սարգիս Ավետիսյանի վերաբերյալ, ինչը բնականաբար չի համապատասխանում իրականությանը. այս լուրն ինձ մոտ անգամ ծիծաղ առաջացրեց…
Հեղինակ՝ Քրիստինե ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ