▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Siktir git*. մի դրվագ թուրք զինվորականի ոչ զինվորական պահելաձևի մասին

Թուրքիայում տեղակայված գերմանական ոստիկանությանը հստակ հրաման էր տրված. փետրվարի 23-ին նրանք պետք է Գերմանիայի պաշտպանության նախարարի ավտոշարասյան համար, որը պետք է այցելեր թուրքական զորամաս, ապահովեին ազատ և անխափան երթ:

Հստակ կատարելով հրամանը` գերմանացի զինվորականները, արմունկներն իրար մեջ անցկացնելով, շղթա կազմած, փակում են ճանապարհները` ընդհուպ զորամասի տարածքում գտնվող մի երկրորդական ճանապարհը, որը հատում էր նախարարի  ավտոշարասյան երթուղուն:

Նախարարի անցնելուց մոտ 1 րոպե առաջ հանկարծ զինվորականների հետևից բարձր արագությամբ մեծ քանակությամբ թուրքական զինվորական մեքենաների շարասյուն է գալիս և ընդհուպ 10 սմ մոտենալով գերմանացի զինվորականներին` փորձում են ստիպել գերմանացիներին բացել ճանապարհը: Բայց գերմանացիները, հստակ կատարելով իրենց վրա դրված հրամանը, տեղից չեն էլ շարժվում:

Թուրք գեներալը, տեսնելով, որ ճամփա չեն տալիս, մեքենայից ցատկելով ներքև, գոռգոռոցով ու թուրքերեն անիմաստ խոսելով` հարձակվում է գերմանացիների վրա:

Թուրքերենով նա «ոռնալով» զինվորականների վրա` վիրավորում է նրանց` ասելով` «չքվիր տականք»: Հետո նա բռնելով աջ կողմում կանգնած զինվորի ձեռքից` նրան դժվարությամբ հրում է մի կողմ ու հարվածում զինվորի կողքին կանգնած կրտսեր հրամանատարին:

Գեներալը նաև իր զայրույթն է թափում վազեվազ միջադեպի վայր հասած գերմանացի ավագ լեյտենանտի վրա, որը փորձում էր վեճը հարթել: Ինչպես գերմանական բանակի գաղտնի հաշվետվության մեջ ավագ լեյտենանտն է նշել «Նա շարունակում էր շատ բարձր, անդադար  ու անիմաստ գոռգոռալ ինձ վրա, ակնհայտ երևում էր, որ հոգեբանորեն ու ֆիզիկապես նա այլևս ի վիճակի չէր իրեն զսպել. նրա բարձր տոնը, ձեռքով-ոտքով խոսելը և իմ դեմքին  շատ մոտ կանգնած գոռգոռալը համարում եմ անընդունելի»:

Մի ուրիշ թուրք պաշտոնյա, տեսնելով այս ամենը, գեներալին օգնելու նպատակով վազքով մոտենում և ամբողջ ուժով այնպես է հարվածում գերմանացի ավագ լեյտենանտի կողերին, որ նա կանգնած տեղը սկսում է տատանվել: Միջադեպից անմիջապես հետո բժիշկները նրա մոտ կողոսկրերի ծանր վնասվածքներ են ախտորոշում:

 

Հեղինակ` Յուրիկ Գյուլբեկյան

Դանիա

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее