«Իշխանական կուլիսներում ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում: Վերադասավորումների նոր շրջան է սկսվել: Մարդիկ «դիրքավորվում» են, որ նոր քաղաքական իրավիճակում արագ կողմնորոշվեն, թե ում կողմը պետք է «թեքվել»:
2017-2018 թթ. ընտրությունները կարծես վաղ են մեկնարկել, կամ, ավելի ճիշտ, հստակեցումների շրջանը շուտ է սկսվել, իշխանության տարբեր թեւերում էլ անվստահության «չափաբաժինն» է մեծանում, բացահայտ պայքար է ընթանում նախագահի թեկնածուի շուրջ:
Սեյրան Օհանյանը դարձել է ոմանց համար նախընտրելի կերպար, մյուսների համար՝ պոտենցիալ թշնամի, սակայն թե մեկը, թե մյուսը, թիրախի առումով, մոլորության մեջ են:
Մեր աղբյուրի տեղեկացմամբ, Սեյրան Օհանյանի անունը շրջանառելը լոկ որոշ մարդկանց տրամադրությունները «շոշափելու» նպատակ է հետապնդում: Մինչ բոլորը սեւեռված են նրա թեկնածության վրա, մեկ այլ տեղ «աճեցվում» է նախագահի իրական թեկնածուն»:
Ուշագրավ այլ նյութեր` «Իրատես de facto» թերթում