Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, անդրադառնալով իր՝ ՀՀ ոստիկանության համակարգ տեղափոխվելու մասին լուրերին, ասել է. «Ես էությամբ զինվոր եմ և պատրաստ եմ ցանկացած տեղ ծառայելու, որտեղ որ հանրապետության նախագահը կորոշի: Իրականում ես ոչ մի բանից տեղյակ չեմ և ես իմ պարտականությունները կատարում եմ: Հանրապետության նախագահն էլ իր ելույթի մեջ ասաց, որ մեծ փոփոխությունների չի գնալու: Դա իր իրավասության շրջանակներում է». այս մասին գրում է 168.am-ը:
Հարցին, թե ավելի շատ կցանկանար մնալ Պաշտպանության նախարարի պաշտոնո՞ւմ, թե՞ ոստիկանություն տեղափոխվել, Ս. Օհանյանը պատասխանել է. «Եթե գիտեք, տեղյակ եք իմ կենսագրության մասին՝ ինչպիսի՞ մասնագիտության տեր անձնավորություն եմ եղել և այսօր էլ ղեկավարում եմ Պաշտպանության նախարարությունը: Իհարկե, այն ավելի հոգեհարազատ ինձ համար ոչ միայն որպես մասնագիտություն, այլ նաև այն, որ պատվավոր պաշտոն է, գործը հայրենիքի պաշտպանության վերաբերյալ է և այսօր իմ կատարած աշխատանքը հիմք է տալիս ասելու, որ դեռևս աշխատելու տեղ ունենք»: