Panarmenian.net-ն անդրադարձել է այսօր Երևանում մեկնարկած «ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի ձևավորման քաղաքական-անվտանգային ուղենիշները» թեմայով երկրորդ ռազմավարական քաղաքական ֆորումի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ելույթին: Նախարարն անդրադարձել է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառված ռազմական տեխնիկայի հարցին` մասնավորապես ասելով.
«Ադրբեջանի սպառազինությանը մեզ չմտահոգել չի կարող, բայց մենք գիտեք, որ ռազմատեխնիկական համագործակցությունը մեր ռազմավարական գործընեկեր ՌԴ-ի հետ գտնվում է բավականին բարձր մակարդակիի վրա, և այսօր մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի ուժերի հավասարակշռությունը կարողանանք պահպանել:
Ռուսաստանի հետ մենք գտնվում ենք սերտ հարաբերությւոնների մեջ և համագործակցության զարգացման ուղղությամբ երեկ շատ կարևոր փաստաթուղթ ստորագրեցրինք, որը հնարավորություն է տվել ավելի բարձր միջպետական մակարդակի վրա դնել մեր ռազմատենխկկական համագործակցությունը: Դա նաև հնարավորություն է տալու մեր ռազմական արդյունբերության և ՌԴ-ի արդյունաբերաության ձեռնարկություններին անմիջական պայմանագրեր կնքելու միմյանց հետ: Այնպես որ իրավիճակը վերահսկելի է:
Առավել մանրամասն կարող եք կարդալ այստեղ: