«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Ոռոգման եւ էներգետիկ նպատակներով Սեւանա լճից այս տարի արդեն բաց է թողնվել ավելի քան 140 միլիոն խորանարդ մետր ջուր, ինչի հետեւանքով դիտվել է լճի մակարդակի իջեցում:
Նախորդ տարվա հուլիսի 10-ի դրությամբ` Սեւանա լիճը ծովի մակարդակից եղել է 1900 մետր 59 սանտիմետր բարձրության վրա, ինչը 10 սանտիմետրով ավելին է այս տարվա նույն օրվա նիշից: Ջրբացթողումները Սեւանա լճից շարունակվում են, իսկ Արփա-Սեւան թունելային ջրատարից լիճ ջուր չի տեղափոխվում: Սեւանա լճի ջրային մուտքերը նվազել են նաեւ լիճ թափվող գետերից ոռոգման նպատակներով ջրառ իրականացնելու հետեւանքով»։
Ուշագրավ այլ հոդվածներ` «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում