▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերն է ինձ ուժ տալիս. Հարութ Բալյան

Ամերիկահայ երգիչ Հարութ Բալյանը թեև 2  տասնամյակից ավել ապրում է ԱՄՆ-ում, երբեք չի հեռանում հայրենիքից: Կապը սերտ է. իր իսկ խոսքով` հաճախ է գալիս` կարոտն առնելու:

ԱՄՆ տեղափոխվելու պատճառների, ստեղծագործական նորությունների, նոր տեսահոլովակների, ապագա ծրագրերի  մասին  ASEKOSE.am-ի թղթակիցը զրուցել է երգիչ Հարութ Բալյանի հետ:

-Ի՞նչ նորություններ ունեք Ձեր երկրպագուների համար։

-Շատ նորություններ ունեմ իմ երկրպագուների համար, միանգամից 4 նոր երգ եմ այս տարի ներկայացնելու իմ հանդիսականի դատին որոնք կունենան նաև իրենց գեղեցիկ տեսահոլովակները։ Առաջին երգը, որ ընտրեցի  «Ամենից  շատ» երգն է, և հենց այդ երգի հիման վրա շուտով պատրաստ կլինի իմ նոր տեսահոլովակը, որի մոնտաժային աշխատանքները ավարտելուն պես հաշված օրերում կլինի բոլոր հեռուստաընկերությունների եթերներում, բոլոր երաժշտական ու լրատվական կայքերում։ Այս տարվա կտրվածքով նախատեսվում են նաև համերգային շրջագայություններ աշխարհի տարբեր երկրներում՝ Ռուսաստանի, Եվրոպայի, Կանադայի մի շարք քաղաքներում, իսկ տարվա վերջ հնարավոր է նաև արդեն իմ հայրենիքում հանդես գամ մեծ մենահամերգով։

-Տաղանդավոր երգիչ եք։ Ովքե՞ր բացահայտեցին Ձեր տաղանդը։

-Դեռ մանկուց երգ ու երաժշտությունը եղել են իմ կյանքի անբաժան մասնիկը, և ես շատ փոքր տարիքից երգել եմ, քանի որ հայրս ու եղբայրս նույնպես սիրում էին երգը ու հաճախ էին երգում։ Աստծու կամոք ես 2000 թվականից սկսեցի պրոֆեսոնալ երգել ու բազմաթիվ հաջողություններ ունեցա իմ ստեղծագործական կյանքում։ Իսկ հայտնաբերելու առումով էլ կասեմ, որ երգիչին կարիք չկա հայտնաբերելու, քանի որ Աստված ինչպես կամենում է այնպես էլ լինում է։

-Ե՞րբվանից հանդիսատեսը սկսեց ճանաչել Ձեզ։

-Առաջին իմ ձայնասկավառակը թողարկել եմ 2002 թվականին, նույն թվականին նաև նկարահանեցի միանգամից 2 տեսահոլովակ, որոնք էլ ինձ բերեցին մեծ ճանաչում ու հաջողություն։ Ասեմ նաև, որ մինչ օրս թողարկել եմ թվով 5 ձայնասկավառակ, 30-ից ավելի տեսահոլովակ ունեմ նկարահանած, ինչպես նաև բազմաթիվ համերգներից բացի՝ Հայաստանում ու Լոս Անջելոսում կայացան իմ 2 մեծ մենահամերգները։

-Երազանք, որն արդեն իրականություն է դարձել։

-Այս կյանքն ինքնին երազանք է և այն, որ իմ մայրս ինձ լույս աշխարհ է բերել, կարծում եմ դրանից թանկ երազանք դժվար թե լինի իմ կյանքում։

-Ինչպե՞ս եք վերաբերվում ձախողումներին ու քննադատություններին։

-Ամեն ինչն էլ ըստ իս մարդու համար է և չկա անթերի մարդ։ Անտեղի քննադատությունները հաշվի չեմ առնում, քանի որ անիմաստ է, իսկ տեղին ասված խորհուրհդները միշտ պատրաստ եմ ընդունել։

-Մարդկային ո՞ր հատկանիշն եք առաջնային համարում։

-Մարդկային առաջնային հատկանիշը ինձ համար այն է, որ մարդ լինի կամեցող ու բարի, երբեք չեմ ընդունել չար ու նախանձ մարդկանց, քանի որ նրանցից ամեն ինչ սպասելի է։

-Ո՞վ կարող է համարվել իսկական ընկեր։

-Իսկական ընկերը նա է, ով քո լավ ու վատ օրերին միշտ կողքիդ է, և դու դրա կարիքը զգում ես։

-Ձեր, ո՞ր հատկանիշի համար է, ո՞ր Ձեզ սիրում են, թ՛ե բեմում և թ՛ե կյանքում։

-Ես չեմ սիրում ինքնագովաբանություն անել, բայց կասեմ, որ իմ կյանքը միշտ ապրել եմ մաքուր, միշտ կամեցող եմ եղել դիմացինի հանդեպ, ինչպես նաև հարգալից լինել նրանց հանդեպ  երբեք իմ վերաբերմունքով ու արարքներով չեմ նեղացրել մարդկանց։

-Ո՞րն եք համարում Ձեր կյանքի ամենամեծ ձեռքբերումը։

-Այս կյանքում ամեն ինչն է ձեռքբերում․ ունենալ լավ ընտանիք ու լավ ընկերներ, շրջապատված լինել լավ ու բարի մարդկանցով և ամենակարևորը իմ կյանքում ամենամեծ ձեռքբերումը հենց այն է, որ Աստծու կամոք ես երգիչ եմ ու երգում եմ իմ ժողովրդի համար։

-Ի՞նչը կարող է Ձեզ վհատեցնել։

-Ինձ ահավոր շատ են վհատեցնում, երբ հանդիպում եմ նախանձ ու չկամեցող մարդիկ, բայց ես շատ շուտ եմ զգում այդպիսի մարդկանց ու հեռու եմ մնում նրանցից։

-Ի՞նչ է անկեղծությունը Ձեզ համար։

-Անկեղծությունը ինձ համար մաքուր ու խաղաղ կյանքն է։

-Ինչի՞ համար կզղջայիք։

-Իհարկե լինում են կյանքում այնպիսի պահեր, որ զղջում ես, բայց պետք է պատրաստ լինես ամեն տեսակի դժվարությունների ու անցնես առաջ ու նույն սխալը երբեք չկրկնես։

-Ի՞նչը կարող է Ձեզ ստիպել, ո՞ր ընդմիշտ լքել բեմը։

-Այս կյանքում միայն ինձ կարող է Տերն ու առողջությունս ստիպեն, որ թողնեմ մեծ բեմը։

-Ձեր մասին լսած ասեկոսներից ո՞րն է Ձեզ զայրացրել և ո՞րը զվարճացրել։

-Տարբեր ասեկոսեներ կան, բայց ես դրանց երբեք ուշադրություն չեմ դարձնում, քանի որ իրականում դրանք իրոք ասեկոսներ են և անցնում գնում են՝ մի լավ ծիծաղելուց ու զվարճանալուց հետո։

-Երբևէ մտածե՞լ եք Հայաստանում ապրելու մասին և եթե այո, ապա ի՞նչն է դրան խոչընդոտում։

-Պատճառ չկա ուղղակի 1989 թվականին, երբ ես 10 տարեկան էի մեր ընտանիքը՝ ծնողներիս ու եղբայներիս հետ մեկնեցինք Ամերիկա մշտական բնակություն հաստատելու նպատակով, բնականաբար ես այդ ժամանակ շատ փոքր էի և մնում էր միայն լուռ համաձայնվեի ընտանիքիս որոշման հետ։ 24 տարի բնակվելով Ամերիկայում երբեք  մեր կապը չի կտրվել հայրենիքի հետ, հպարտ եմ, որ ունեմ Հայաստանում բնակվող մեծ հարազատություն, մտերիմ ընկերներ ու գործընկերներ, ինչպես նաև երկրպագուների մի մեծ բանակ։ Ասեմ, նաև որ գրեթե տարվա կեսը ես լինում եմ Հայաստանում տարբեր առիթներով թե գործնական և թե ուղղակի այցելելով` իմ հայրենիքիս կարոտը առնելու։ Մշտական բնակվել Հայաստանում ինձ համար շատ դժվար կլինի, քանի որ իմ կյանքիս մեծ մասը բնակվում եմ Ամերիկայում, այստեղ եմ ես ուսում առել, կայացել ու ընտելացել այստեղի նիստուկացին, չեմ կարող միանգամից թողնել ու գնալ մեկ ուրիշ քաղաքում բնակվել, անծանոթ լինելով այնտեղի կյանքին։ Պետք է այդ դեպքում ամեն ինչ նորից սկսել, իսկ դա հավատացեք հեշտ չէ։

-Ձեզ կարոտած հայ հանդիսատսին ե՞րբ կհաջողվի երևանյան բեմերում նորից տեսնել իրենց սիրելի երգչին։

-Ինչպես արդեն ասացի այս տարեվերջին նախատեսվում է մեծ համերգ իմ` հայաստանի հանդիսատեսի համար, բայց քանի որ ժամանակի խնդիր կա հստակ օր ու ժամ չեմ կարող ասել, բայց եթե ժամանակի բերումով չհասցնենք այս տարի, ապա մյուս տարի անպայման առաջին աշխատանքը հենց կլինի դա։

-Ի՞նչ կմաղթեք ձեր հանդիսատեսին և երկրպագուներին։

Իմ հանդիսատեսին առիթից օգտվելով ցանկանում ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել, որ միշտ ինձ հետ են և գնահատում են իմ արած ամեն մի աշխատանքը, ես առանց իմ ժողովրդի ուղղակի ոչինչ չեմ կարող անել, քանի որ նրանց սերն է ինձ ուժ տալիս։ Մաղթում եմ, որ բոլորը լինեն առողջ ու երջանիկ։ Միշտ սպասեք իմ նոր երգերին ու գեղեցիկ տեսահոլովակներին, սիրով` Ձեր Հարութ Բալյան…

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее