▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերմնահեղուկի բանկ` լեսբուհիների համար

 

Մեծ Բրիտանիայի առողջապահության ազգային ծառայությունը որոշել է ստեղծել սերմնահեղուկի առաջին բանկը՝ լեսբուհիների եւ միայնակ կանանց համար, ովքեր ցանկանում են երեխա ունենալ առանց տղամարդու մասնակցության: Այս մասին գրում է «Ինտերֆաքսը»՝ հղում կատարելով The Daily Mail-ին:
300 ֆունտով (շուրջ 500 դոլար), ինչը երկու անգամ ավելի էժան է մասնավոր կլինիկայի ծառայություններից, կինը կարող է սերմնահեղուկի դոնորների տվյալների բազայից իր ապագա երեխայի համար հայր ընտրել չափանիշների մի ամբողջ շարքից՝ ռասսայական պատկանելությունից մինչեւ հոբբի: Բացի այդ, պոտենցիալ մոր ընտրությամբ բանկը սերմնահեղուկը կարող է ուղարկել ցանկացած հիվանդանոց, որտեղ էլ կկատարվի արհեստական բեղմնավորումը:
Նախաձեռնությունն արդեն քննադատության է արժանացել: Այն անվանել են «վտանգավոր սոցիալական փորձ», ինչի արդյունքում հարյուրավոր, եթե ոչ հազարավոր երեխաներ առանց հոր կմեծանան:
Սպասվում է, որ սերմնահեղուկի նոր բանկը սկսելու է աշխատել արդեն այս տարվա հոկտեմբերից: Նախագիծը ֆինանսավորելու է բրիտանական առողջապահության նախարարությունը:

Մեծ Բրիտանիայի առողջապահության ազգային ծառայությունը որոշել է ստեղծել սերմնահեղուկի առաջին բանկը՝ լեսբուհիների եւ միայնակ կանանց համար, ովքեր ցանկանում են երեխա ունենալ առանց տղամարդու մասնակցության: Այս մասին գրում է The Daily Mail-ը: Այն սկսելու է աշխատել արդեն այս տարվա հոկտեմբերից:
300 ֆունտով (շուրջ 500 դոլար), ինչը երկու անգամ ավելի էժան է մասնավոր կլինիկայի ծառայություններից, կինը կարող է սերմնահեղուկի դոնորների տվյալների բազայից իր ապագա երեխայի համար հայր ընտրել չափանիշների մի ամբողջ շարքից՝ ռասսայական պատկանելությունից մինչեւ հոբբի: Բացի այդ, պոտենցիալ մոր ընտրությամբ բանկը սերմնահեղուկը կարող է ուղարկել ցանկացած հիվանդանոց, որտեղ էլ կկատարվի արհեստական բեղմնավորումը:
Նախաձեռնությունն արդեն քննադատության է արժանացել: Այն անվանել են «վտանգավոր սոցիալական փորձ», ինչի արդյունքում հարյուրավոր, եթե ոչ հազարավոր երեխաներ առանց հոր կմեծանան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее