▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Թանկյանն ու իր կինը մշտապես Օրրանի կողքին են

Ապրիլի 3-ին Անժելա Մադաթյանը ՝ աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանի կինը, և Օրրանի հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը այցելեցին Օրրանի վանաձորյան մասնաճյուղ, որտեղ ծանոթացան ընթացիկ աշխատանքներին: Անժելան ծննդով վանաձորցի է և Հայաստան գալիս միշտ այցելում է իր ծննդավայր:

Հիշեցնենք, որ 2014թ.-ից սկսած՝ Սերժ Թանկյանի և Անժելա Մադաթյանի հովանավորությամբ Օրրանի վանաձորյան մասնաճյուղում 30 միայնակ և կարիքավոր տարեց ստանում է ամենօրյա տաք սնունդ: Ինչպես նաև, Թանկյանը 2016թ.-ին ԱՄՆ-ում Օրրանի բարեգործական ընթրիքի համար նվիրաբերել է իր կիթառը, որով նվագել է System of A Down-ի «Արթնացրեք հոգիները» շրջագայության ընթացքում, և մեկ կտավ, որոնց վաճառքից հանգանակված գումարը ամբողջությամբ ուղղվել է Օրրան հաճախող կարիքավոր երեխաների և միայնակ տարեցների ամենօրյա հոգսերը հոգալուն: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее