▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Թանկյանն օգնում է Արմինե և Րաֆֆի Հովհաննիսյանների Օրրանին

Օրրան բարեգործական հասարակական կազմակերպությունը  2014 թվականի փետրվարի 17-ից  Վանաձոր քաղաքի 30 անապահով տարեցների համար կմեկնարկի տաք սննդի ծրագիրը, որը ֆինանսավորվում է աշխարհահռչակ ռոք երգիչ Սերժ Թանկյանի և նրա տիկնոջ` Անժիի կողմից:

Տաք սնունդ ստանալու  և միմյանց հետ շփվելու նպատակով տարեցները Օրրան կհաճախեն կեսօրին: Տաք սննդի այս  ծրագիրը կազմվել է  Երևանի Օրրանի տարեցների ծրագրի հիման  վրա, որում` 2000 թվականից ի վեր,  ավելի քան 55 տարեցներ  են ընդգրկված:

Ներկայնումս Վանաձորի Օրրան են հաճախում տնտեսապես անապահով ընտանիքների ավելի քան 65 երեխաներ, որոնք Օրրանում ստանում են տաք սնունդ, ինչպես նաև բժշկական, սոցիալական, հոգեբանական և կրթական ծառայություններ: Երեխաները մասնակցում են նաև մասնագիտական վերապատրաստման դասընթացների և  մշակութային հարուստ ծրագրերի:

 -Սահմանափակ միջոցների պատճառով սկզբում մենք հնարավորություն չունեցանք ծրագրում ընդգրկել նաև տարեցներին, ինչպես որ դա արվում էր Երևանի Օրրանում – մեկնաբանում է Օրրանի հիմնադիր Արմինե Հովհաննիսյանն ու հավելում` Երբ Սերժ Թանկյանը և նրա տիկինը` Անժին, մեզ դիմեցին, թե ինչպես  օգնել Վանաձորի Օրրանին, մենք  նրանց առաջարկեցինք  մի քանի տարբերակներ: Նրանք մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին հատկապես տարեցների ծրագրի հանդեպ և  արագորեն`  մի քանի օրվա ընթացքում,  արդեն ծրագրում  կատարեցին ներդրումներ` վստահ լինելու համար, որ այս տարվա խստաշունչ ձմռան պայմաններում կարիքավոր տարեցները օրվա ընթացքում գոնե մեկ անգամ տաք սննդի, տաքուկ անկյան և հոգածության հնարավորություն կունենան:

Օրրանի մատուցած ծառայությունների վերաբերյալ տեղեկություններ ստանալու , ինչպես նաև որպես շահառու դիմելու համար այցելեք Օրրանի կայք` www.orran.am կամ զանգահարեք 0322 45598:

Լուսանկարներում` Սերժ Թանկյանը հյուրընկալվել է Արմինե Հովհաննիսյանի գրասենյակում

72157640313251544

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее