esem.am-ը գրում է․ «Թևանիկ» ֆիլմի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը ձեռնամուխ է եղել նոր աշխատանքի: Շուտով նա կնկարահանի ևս մեկ ֆիլմ, որը կրկին Արցախի մասին է: «Վերջին բնակիչը» կոչվող ֆիլմն արծարծում է Սումգաիթյան ջարդերի թեման:
Ռեժիսորը հայտնեց, որ ֆիլմում կխաղան միջազգային հայտնիության դերասաններ: Անուններ նշել նա առայժմ չցանկացավ՝ խոստանալով հետագայում հայտնել մանրամասները: Ըստ Ջիվանի՝ ստեղծագործական կազմում ևս ընդգրկված կլինեն օտարեկրացի մասնագետներ:
«Նրանց ներկայությունը շատ եմ կարևորում, քանի որ պրոֆեսիանալների հետ աշխատելով՝ ցանկանում եմ նաև օտար կինոյի մի մաս կազմել, ուզում եմ օտար մշակույթ, հայացք բերել ղարաբաղյան թեմայի մեջ»,- ասաց նա ու հավելեց, որ գնահատում է հայ մասնագետների արհեստավարժությունը, սակայն որոշել է նոր նախագիծն այս ձևաչափող իրականացնել: «Վերջին բնակչի» կոմպոզիտորը լինելու է Սերժ Թանկյանը:
Ջիվանի փոխանցմամբ՝ «Թևանիկի» դերասանական և ստեղծագործական անձնակազմից շատերը ևս ընդգկված կլինեն նոր ֆիլմի ստեղծագործական կազմում, որի նկարահանումները կկայանան ամռանը: Ռեժիսորը նախատեսում է, որ ֆիլմն էկրան կբարձրանա հաջորդ տարի:
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում