Ռոք երգիչ Սերժ Թանգյանի զույգ նամակները` ուղղված Սերժ Սարգսյանին, գրվել են Հայաստանում` ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանին պատկանող «Սիվիլիթաս» ընկերության տնօրեն` ԱՄՆ քաղաքացի Սալբի Ղազարյանի կողմից. այս մասին տեղեկացնում է «Առաջին լրատվական»-ը` հղում անելով իր աղբյուրներին:
Հիշեցնենք, որ Սերժ Թանգյանը նախօրեին բաց նամակ էր գրել` ուղղված Սերժ Սարգսյանին, այնուհետ նամակին պատասխանել էր հենց ինքը` ՀՀ նախագահը: Այսօր առավոտյան ԶԼՄ-ներում տարածվեց նաև Սերժ Թանգյանի երկրորդ նամակը: