Չզարմանաք, բայց ես շատ հանգիստ եմ:
-Ապրիլի 4-ին ասել եմ, որ մինչեւ մայիսի վերջ Մաքսային Միություն չենք մտնելու: Չենք մտել: Սերժ Սարգսյանն ու Տիգրան Սարգսյանը մինչեւ մարտի վերջն էլ «հայտարարում էին», թե մինչեւ մայիս պատրաստ է լինելու ՄՄ-ին միանալու պայմանագիրը: Չեղավ: ՄՄ-ն ջրվեց ու հրապարակ իջավ Եվրասիական միությունը:
-Ապրիլի 17-ին ասել եմ, որ ապրիլի 28-29-ին Տրոյկայի նիստում ընդամենը լսելու են մեր հարցը եւ ոչ ավելին: Մեր էկոնոմիկայի նախարարը այդ նույն օրը ասում էր՝ ստորագրելու ենք: Օրեր անց ընդամենը լսեցին հարցն ու ցրվեցին տներով: Չստորագրեցինք:
-Մարտի 5-ին Պուտինն ասել էր, թե Հայաստանը պատրաստ կլինի մայիսին միանալ ինտեգրացիայի ավելի բարձր մակարդակի՝ Եվրասիական միությանը: Մեր պաշտոնյաները կրկնեցին դա, թե՝ մայիսի վերջին հունիսի սկզբին միանալու ենք Եվրասիական միությանը: Երեկ կանխատեսել էի, որ այսօր էլի Հայաստանի հարցը ընդամենը քննարկելու են: Այդպես էլ եղավ: Ընդամենը քննարկեցին: Ամենակարեւորը, արդեն պարզ է, որ այսօր նաեւ Եվրասիական Միությանը չմիացանք: Մայիսի վերջն էլ ջրվեց:
-Հիմա Սերժ Սարգսյանն ասում է մինչեւ հունիսի 15-ը պատրաստ կլինենք ստորագրելու Եվրասիական միությանը միանալու պայամանգիրը: Էլի ասում եմ՝ չենք լինի: Ինքն էլ գիտի, որ չի լինի: Այսօրվա սկանդալի ֆոնին առավել քան չի լինելու: Մի հատ նորից ուշադիր կարդացեք Սերժ Սարգսյանի ելույթը:
Բացի այդ, ապրած կենա մեր շիզոֆրենիկ Իլհամը, որ արդեն Պուտինին, Բատկային ու Նուսուլթանին Բաքվից շտապ հեռագրեր է ուղարկում: Նազարբաեւն էլ Տրոյկայի նիստը վաում է ինչպես մեր սիրելի Սուսաննա Շահինյանը «Երաժշտական փոստարկղը»: Բոլոր ստացած նամակները կարդում է...
Ապրած կենա մեր Արցախը, որ հերթական անգամ մեզ փրկում է կայսրություն մտնելուց:
Վերջինը, ինչպիսին էլ լինի Սերժ Սարգսյանի հանդեպ վերաբերմունքը, վստահ եմ, որ ինչ էլ զիջի, Ղարաբաղ չի զիջելու: Այդքան միամիտ չլինեք:
Սա բավական նուրբ խաղ է...