▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Սարգսյանն ասել է, որ ուզում է փոխել կառավարությունը.«Ժողովուրդ»

«ժողովուրդը» գրում է. «Առաջին հայացքից կարող է թվալ, որ ՀՀ գործող վարչապետը նախորդներից հետ չմնալու համար է «ռեֆորմատոր» ձեւանում, սակայն իրականությունն այլ է: Իշխանական կուլիսներում շրջանառվող լուրերի համաձայն՝ Սերժ Սարգսյանը իշխանության վերնախավին տեղեկացրել է, որ պատրաստվում է փոխել կառավարությունը, քանի որ հին դեմքերից ազատվելու հանրային պահանջը գնալով ուժգնանում է: Հովիկ Աբրահամյանն էլ որոշել է հարձակման անցնել եւ «ռեֆորմատորի» կերպարով հանդես գալ՝ ցույց տալով, որ իրեն փոխելն այնքան էլ ճիշտ չէ:

Ի վերջո, սիրուն չի լինի պաշտոնանկ անել մի պաշտոնյայի, որը հայտարարում է կոռուպցիայի դեմ պայքար սկսելու մասին: Բայց մյուս կողմից՝ Հովիկ Աբրահամյանը բոլոր նախադրյալները ստեղծել է, որպեսզի Սերժ Սարգսյանը կառավարության անդամներին, իրենից բացի, պաշտոնանկ անի: Ինչպես ասում են՝ հետաքրքիր ժամանակներ ենք ապրում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее