«Լավատեդյակ աղբյուրներից «Ժողովուրդ»–ին հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանը ՀՀԿ ԳՄ նիստի ժամանակ անդրադարձել է ՀՀԿ ներսում տարբեր թևերի միջև պայքարին ու բավական կոպիտ է խոսել վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ։ Ս. Սարգսյանը վարչապետին հարցրել է, թե ինչ իմաստ ուներ ֆինանսների նախարարության վերահսկողական տեսչությանը՝ ԿՌՈՒ-ին, ուղարկել Հովիկ Աբրահամյանի եղբոր՝ Ջոնիկի դեմ ստուգումների։
«Չեք ամաչում, իրար դեմ նման բաներ եք անում»,–նախատել է Ս. Սարգսյանը։ Լուրի իսկությունը ստուգելու նպատակով «Ժողովուրդ»–ը զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանի հետ, որը, սակայն, ասաց, թե ինքը նման տեղեկատվության չի տիրապետում»,–գրում է թերթը։
Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում