Հաղթանակի տոնը միավորում է իշխանությանն ու ընդդիմությանը: Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում մայիսի 9-ը նշելու համար հավաքվել են ՀՀ ԱԺ ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ, «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները, նրանց հետ հայկական երկու պետությունների ղեկավարները` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Օրը հաղթական է, տոնական տրամադրությունը չի պարտադրում հետևել արարողակարգին: Սերժ Սարգսյանն Արցախի բարբառով ողջունում էր Վերածննդի հրապարակում համախմբվածներին:
Տեսանյութը` Henaran.am-ի