▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Սարգսյանի հետ քննարկել են Վանո Սիրադեղյանի վերադարձի հնարավորությունները

Հետաքրքիր է, թե ինչու հենց հիմա հիշեցին Վանո Սիրադեղյանին: Այսօր Hayeli.am կայքում կարդացի, որ իշխանական վերնախավում հաճախակի են դարձել խոսակցությունները նախկին ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանի հնարավոր վերադարձի մասին: Մասնավորապես բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն օրերս նեղ շրջանակում ասել, է, որ Վանոյի վերադարձը օրակարգում է, խնդիրը ներկայացվել ու քննարկվել է նաև նախագահ Սերժ Սարգսյանի մոտ: Սույն պաշտոնյան նշել է նաև, թե առաջիկայում կարող է ձևակարպում ստանալ Վանո Սիրադեղյանի վերադարձի իրավական հիմնավորումը: Չնայած տեղեկությունը այնքան էլ արժանահավատ չեմ համարում, սակայն կօգտվեմ առիթից՝ Վանո Սիրադեղյանի վերադարձի մասին իմ տեսակետը շարադրելու համար:

Ես չեմ պնդում, որ Վանոն սուրբ է եղել, բայց չենք կարող չընդունել, որ նա իր քաղաքական գործունեությունը ծավալում էր քրեական տարրերի աննախադեպ ծաղկման ժամանակաշրջանում և պայքարի բեռը իր ուսերին կրում էր գրեթե միայնակ: Նրա քաղաքական պարտնյորների մի մասը զբաղված էր Արցախյան պատերազմով, մյուս մասը՝ երկիրը թալանելով: Թալանչիների այդ ոհմակը առ այսօր շարունակում է ինքնամոռաց որոճումը իշխանության տարաբնույթ օղակներում, իսկ վանոյական բարոյական նկարագրի տեր մարդիկ մնացին չգնահատված՝ լքելով հայրենիքը կամ թաղվելով պատմության փոշիների տակ... Մինչդեռ այդ մասշտաբի մտավորականներ մենք գրեթե չունենք, և մտավորականների այդ հրաշալի սերնդի լռությունը հող է ստեղծում զուգարանային ստեղծագործողների այն խառնամբոխի համար, որոնք ձևավորում են մեր քաղաքական և մշակութային  «էլիտան»...
Վանոյի վերադարձը կարևոր քայլ կլինի՝ բազմաթիվ պղտոր ջրեր ֆիլտրելու համար: Ի վերջո՝ այդ տարիների բազմաթիվ մութ էջեր հենց նա կարող է լուսաբանել...

Վարուժան Բաբաջանյանի գրառումը

Ֆեյսբուք

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее