▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Սարգսյանի գաղտնի օպերացիան. «Ժամանակ»

«Մինչ հասարակությունը փորձում էր գլուխ հանել կուտակային-չկուտակային դիլեմայից, որ առաջադրել էր Սահմանադրական դատարանը, ինչպես ասում են` շաբաթը ուրբաթից շուտ եկավ, եւ այսօր երեկոյան ՀՀԿ գործադիր մարմնի նիստի արդյունքում անսպասելիորեն հայտնի դարձավ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականի մասին:

Սա իսկապես անակնկալ զարգացում է` հատկապես նկատի ունենալով եւ այն, որ հայաստանյան քաղաքական դաշտի համար սովորական դարձած արտահոսքեր, մամուլի նախնական հրապարակումներ չկային, եւ Տիգրան Սարգսյանի մոտալուտ հրաժարականի մասին ոչ մի «լավատեղյակ աղբյուր» չէր հայտնել: Այս իրավիճակը, ըստ էության, նույնիսկ զարմանալի է Հայաստանի համար, եւ սրանով կարծեք թե վկայվում է մի բան, որ Տիգրան Սարգսյանի հրաժարականը, ըստ էության, կարող է եւ լինել այսպես ասած` Սերժ Սարգսյանի «պլանավորած գաղտնի» մի օպերացիա, որը իրապես գաղտնի պահելու համար ձեռնարկվել են հատուկ միջոցառումներ եւ զերծ պահել մամուլն արտահոսքերից»:

Այսպես թե այնպես, պետք է արձանագրել, որ Տիգրան Սարգսյանի հրաժարականը հանրայնորեն պահանջված հրաժարական է, քանի որ նրա ղեկավարած կառավարության տնտեսական քաղաքականությունը, մեղմ ասած, կարելի է համարել տապալված: Մյուս կողմից` շատ կարեւոր հանգամանք է նաեւ այն, որ ոչ իշխանական հայտնի քառյակը պատրաստվում էր ապրիլի 28-ին բարձրացնել նրա հրաժարականի հարցը եւ նաեւ այդ մասով շուրջօրյա հանրահավաքներ կազմակերպել: Այսինքն` ըստ էության ստացվեց, որ Սերժ Սարգսյանը կանխեց ոչ իշխանական քառյակին: Այսպես թե այնպես, Հայաստանի ներքաղաքական կյանքը իսկապես դառնում է շատ հետաքրքիր, թեեւ իհարկե հարց է, թե հասարակությունը այս ամենից ի՞նչ է շահելու` հետաքրքրությունից բացի»:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее