«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, նախօրեին Աբովյան փողոցում դաժան ծեծի ենթարկված ազատամարտիկ, «Ազատամարտիկների դաշինքի» վարչության անդամ Սմբատ Հակոբյանին երեկ զանգահարել են անձամբ Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Գասպարյանը:
Երեկ, երբ «Ազատամարտիկների դաշինքի» համակարգող Ռազմիկ Պետրոսյանին խնդրեցինք հաստատել կամ հերքել սույն տեղեկությունը, նա պատասխանեց. «Ես նման ինֆորմացիա չունեմ, երեկ էլ տեղեկություն կար, որ Սերժը զանգել է գլխավոր բժշկին ու խնամու միջոցով ասել է, որ ամեն ինչ անեն առողջական վիճակը կարգավորելու եւ անվտանգության համար, որպես ազատամարտիկի անպայման ուշադրություն դարձնեն: Բայց ես չեմ պատկերացնում, եթե իրենք այդքան սրտացավ լինեին, դժվար թե մեկը համարձակվեր նման բան անել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում