«Լավատեղյակ աղբյուրները պնդում են, որ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կնոջ շուրջ մամուլում ծավալվող սկանդալը ներքաղաքական պատճառներ նույնպես ունի: Ս. Օհանյանը, ըստ այդմ, կորցնում է ՀՀ նախագահի իշխանական թեկնածու դառնալու հեռանկարը:
Մեր աղբյուրների տեղեկացմամբ, Սերժ Սարգսյանը ինչ-ինչ պատճառներով փոշմանել է Օհանյանի հարցում եւ որպես նախագահի ապագա թեկնածու դիտարկում է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին: Եթե իշխանությունը հաջողությամբ գլուխ բերի Սահմանադրության փոփոխությունները եւ անցում կատարի կառավարման խորհրդարանական մոդելին, սիմվոլիկ լիազորություններ ունեցող նախագահին պետք է ընտրի խորհրդարանը: Այս պարագայում Հարությունյանը կարող է դիտվել որպես նախագահի թեկնածու»:
Ուշագրավ այլ նյութեր` «Հայկական ժամանակ» թերթում