«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ երեկ «Օջախ» ռեստորանային համալիրում Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ՀՀԿ-ն մի լավ քեֆ է արել աշխատանքային սեզոնը բարեհաջող ավարտելու կապակցությամբ: ՀՀԿ-ականները քեֆի սեղանի շուրջ միմյանց հրաժեշտ են տվել, որ այլեւս ազատ են ու կարող են արձակուրդ մեկնել:
Մեր տեղեկություններով՝ քեֆ-ուրախությանը մասնակցել են գրեթե բոլոր ՀՀԿ-ականներն ու ՀՀ Կառավարության անդամները, մարզպետները՝ բացառությամբ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի:
ՀՀԿ-ականներն առաջինը խմել են Սերժ Սարգսյանի կենացը, այնուհետեւ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի եւ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի կենացները: Իսկ երբ խնջույքի մասնակիցներն առաջարկել են բաժակ բարձրացնել հայոց բանակի համար, պարզվել է, որ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւս բացակայում է, եւ հանրապետականները որոշել են Սերժ Սարգսյանի կենացը եւս մեկ անգամ խմել՝ որպես գերագույն գլխավոր հրամանատարի:
Ի դեպ, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էլ առանձնահատուկ խմել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կենացը: Մեր աղբյուրները փոխանցեցին, որ Սերժ Սարգսյանը ուրախ պարել է:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում