▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Սարգսյանը նոր ԱԺ-ում ունենալու է 85-90 պատգամավոր.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանը նոր խորհրդարանում ունենալու է 85-90 պատգամավոր, որոնք ենթարկվելու են անձամբ իրեն: Ընդ որում, այս պատգամավորները լինելու են ոչ միայն ՀՀԿ, այլեւ մյուս խմբակցություններում եւ անհրաժեշտ պահի գործելու են ըստ նրա հրահանգի:

Ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները` հենց այս պատճառով էլ ԱԺ անցած ուժերն ընտրություններից մեկ ամիս անց դեռեւս չեն հայտարարել, թե թեկնածուներից կոնկրետ ովքեր են ինքնաբացարկ ներկայացնելու եւ ովքեր են խորհրդարան անցնելու: Բոլոր անունները մեկիկ-մեկիկ ճշտվում են Ս. Սարգսյանի հետ:

Նրա այս քայլը, թերեւս, պատահական չէ. 2018թ. ապրիլից, երբ լրանան նրա նախագահական լիազորությունները, Սարգսյանը մտադիր չէ հեռանալ, այլ, միգուցե, որպես վարչապետ կամ որպես ՀՀԿ նախագահ իր վերահսկողության տակ է պահելու ողջ իշխանությունը: Առավել եւս, երբ Հայաստանը նոր Սահմանադրությամբ անցում է կատարել խորհրդարանական կառավարման համակարգի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее