«ՀՀ Ազգային ժողովի կուլիսներում լուրեր են շրջանառվում այն մասին, որ մայիսի 5-ին հնարավոր է՝ ՀՀ Կառավարության նախաձեռնությամբ խորհրդարանի արտահերթ նիստ գումարվի: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Աժ արտահերթ նիստի գումարման ֆորմալ պատճառն այն է, որ Կառավարության հեղինակած բազմաթիվ օրենսդրական նախաձեռնություններ և վարկային պայմանագրեր են կուտակվել, որոնք անհրաժեշտ է հնարավորինս շուտ ընդունել: Մասնավորապես, վարկային պայմանագրերը պետք է վավերացվեն, որպեսզի այդ գումարները փոխանցվեն:
Իսկ թե որքան կարևոր է ՀՀ Կառավարության համար ամեն մի ցենտը, որն այսօր Հայաստան է փոխանցվում, կարծում ենք՝ կարիք չկա ևս մեկ անգամ մեկնաբանելու: Սակայն, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով նշված արտահերթ նիստը ևս մեկ նշանակություն կարող է ունենալ, չի բացառվում, որ հենց այդ նիստի շրջանակներում, ի վերջո, խորհրդարանին ներկայացվի արդեն մի քանի ամիս քննարկվող համաներման նախագիծը: Այն մինչ օրս հնարավորինս գաղտնի է պահվում: Միայն հայտնի է, որ Սերժ Սարգսյանը մտադիր է համաներում հայտարարել, թե երբ և ինչ բովանդակությամբ կլինի այն, թերևս կպարզվի երկու շաբաթից»,–գրում է թերթը։
Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր «Ժողովուրդ» թերթում