«Մեր տեղեկություններով, շաբաթ օրը Սերժ Սարգսյանը ևս մասնավոր այցով մեկնել է Մոսկվա: Հիշեցնենք՝ նախօրեին հաղորդեցին, որ Հովիկ Աբրահամյանը մասնավոր այցով մեկնել է արտերկիր: Մոսկվայում տեղի է ունեցել ռուսաստանյան հայ, մեծահարուստ-միլիոնատեր Ավագումյան Կամոյի երկրորդ որդու հարսանիքը, վերջինիս առաջին որդին էլ, ի դեպ, ամուսնացել է հայտնի Պիպոյի դստեր հետ:
Ավագումյանը Ռուսաստան «Մերսեդես» մեքենաների ներկրողն ու ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչն է Ռուսաստանի դատախազությունում. նրան ժամանակին նշանակել է Աղվան Հովսեփյանը: Վերջինս ևս ներկա է եղել հարսանիքին: Ներկա են եղել նաև Կարապետյան եղբայրները և մոսկվաբնակ բոլոր հայ մեծահարուստները: Կիրակի օրը Հովիկ Աբրահամյանը, որը 2 օր շուտ էր մեկնել Մոսկվա ու փորձել էր Սամվել Կարապետյանի միջոցով գործնական հանդիպումներ-օգուտներ քաղել Հայաստանի համար, Սերժ Սարգսյանի ինքնաթիռով, նրա հետ միասին վերադարձել է Հայաստան»,–գրում է թերթը։
Ուշագրավ այլ նյութեր` «Հրապարակ» թերթում