«Մեր տեղեկություններով՝ ՀՀԿ նախորդ ԳՄ նիստի ժամանակ Սերժ Սարգսյանը ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանի գլխին «շան լափ» է թափել՝ Ռուսաստանին առնչվող քվեարկության առիթով: Հիշեցնենք, որ ՀՀ պատվիրակությունը, որի կազմից բացակայում էին «վատառողջ» ԲՀԿ անդամներն ու Լևոն Զուրաբյանը, ձեռնպահ էր քվեարկել Ռուսաստանի պատվիրակության ԵԽԽՎ լիազորությունները սառեցնելու նախագծին: «Իսկ ո՞ւմ ցուցումով են քվեարկել, չէ՞ որ նման կարևոր հարցի քվեարկությունը պետք է համապատասխան մարմինների հետ համաձայնեցված լիներ» հարցին ՀՀԿ-ում պատասխան չունեին»,–գրում է թերթը։
Ուշագրավ այլ նյութեր`«Հրապարակ» թերթում