Որքան էլ թվա, թե դիվանագիտությունը կիրթ մարդկանց արվեստ է, ապա մենք սխալվում ենք... Սա այն դեպքն է, երբ իմ խորին համոզմամբ մեր երկրի նախագահը պետք է հենց տեղում շատ կոպիտ պատասխան տար Նազարբայևին, որքան էլ որ Հայաստանը հյուր է, իսկ Նազարբաևը տան տեր` միևնույնն է պատասխանել պետք էր և այդ պատասխանը պետք է լիներ Նազարբաևին ընդհատելով: Դե արի ու մի ասա այ Նազարբաև, այդ որ էթիկայով է գրվա՞ծ, երբ «բարեկամ» երկրների հավաքի ժամանակ կարելի է ընթերցել երկրներից մեկի թշնամ իպետության ղեկավարի նամակը:
Իհարկե, հասկանալի է, որ այստեղ Սերժ Սարգսյանի գլխին սարքել են, իսկ դա պարտավոր էր կանխել մեր դիվանագիտական կորպուսը, գոնե ռուսները չպետք է թույլ տային, որ հրապարակին նման վիճակում հայտնվի Հայաստանի նախագահը: Չնայած դիվանագիտական կորպուսից ինչ ակնկալենք, երբ դեսպաններ են նշանակվում բացառապես Հայաստանից ցրելու համար, թե ինչ կանեն հյուրընկալ երկրներում` բոլորս էլ գիտենք: Մի խոսքով` տհաճ էր տեսնել սեփական երկրիդ ղեկավարին այս վիճակում:
Հիշեցնենք, որ Հայաստանը մինչև հուլիսի մեկը ստորագրելու է Եվրասիական միությանը միանալու պայմանագիրը, եթե համաձայնի եվրասիական միության հիմնադիր անդամ Ղազախստանի նախագահ՝ Նուրսուլթան Նազարբաևի պայմանի հետ. միանալ Եվրասիական միությանը ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով։