▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Սարգսյանը հանձնարարել է` Հայաստանից արտարժույթ չպետք է դուրս գա. «Հրապարակ»

«Արտահերթ նիստից հետո ֆինանսական դաշտի բոլոր պատասխանատուները, առանց բացառության, նախագահական են գնացել՝ Սերժ Սարգսյանի մոտ խորհրդակցության: Մինչ թերթը տպարան ուղարկելը դեռ խորհրդակցությունը շարունակվում էր, և հնարավոր չէր քննարկումից որևէ մանրամասն իմանալ:

 

Լավատեղյակ աղբյուրը միայն ասաց, որ «հոր տարին տալուց հետո» Ղարաբաղից վերադարձած Սերժ Սարգսյանը վրդովված է եղել ֆինանսական շուկայում ստեղծված վիճակից և նախօրեին ոլորտի պատասխանատուներին խստիվ հանձնարարել է՝ կայունացնել վիճակը: «Հայաստանից արտարժույթ չպետք է դուրս գա»,- ասել է նա»,–գրում է թերթը։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր  «Հրապարակ» թերթում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее