«Հրապարակ» թերթը գրում է. «Պաշտպանության նախարարության գլխին սեւ-մութ ամպեր են կուտակվել, մոտ օրերս Սերժ Սարգսյանի հրահանգով իրավապահ մարմինները համակարգում ստուգումներ են սկսելու։
Հատկապես նշանառության տակ է մատակարարման ոլորտը, որտեղ վիճակը մխիթարական չէ ոչ սննդի որակի ու ժամկետների, ոչ մատակարար ընկերությունների ու ատկատների հետ կապված: ՊՆ կատարած տարեվերջյան այցի ժամանակ Սերժ Սարգսյանն անձամբ է զգուշացրել գեներալիտետին, որ ուտելու չափերն անցել են: Չի բացառվում, որ հենց եկող շաբաթվանից էլ ստուգումներն սկսվեն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում