«Կիրակի, «Բելաջիո» ռեստորանային համալիրում տեղի է ունեցել Բարսեղ Բեգլարյանի կրտսեր որդու՝ Սանասարի նշանդրեքը։ Հարսնացուն Ղարաբաղից չէ, իշխանական էլիտայից էլ չէ, այլ՝ Գորիսից, բժիշկների ընտանիքից։ Նույնը չես ասի քավորի մասով։ 1 օր առաջ Սեուլից վերադարձած Սերժ Սարգսյանն օպերատիվորեն իրականացրել է իր անմիջական պարտականությունը, որպես այդ ընտանիքի ավանդական քավոր, մասնակցել նշանդրեքի արարողությանը, որին, ի դեպ, քաղաքական այլ դեմքեր չեն մասնակցել»,–գրում է թերթը։
Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: