▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Սարգսյանը չի ներում ճամբարափոխ եղած առնետներին

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը թվարկեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանին ու նրա ընտանիքին պատկանող ունեցվածքը՝ ավտոկայանատեղիներ, շենքեր, հողամասեր, կաթսայատներ Տավուշում եւ Երեւանում։

«Պարոն Ղուլարյան, հետխորհրդային Հայաստանում տարբեր պաշտոններ եք զբաղեցրել, այս տարիների ընթացքում ինչպե՞ս եք հասցրել ահռելի ունեցվածք կուտակել… Իմ կարծիքով, սա լավագույն առիթ է, որ գլխավոր դատախազը զբաղվի նաեւ Ձեզանով»,- ասաց նա։

Թովմասյանի գործընկերները մեզ բացատրեցին այս ելույթի ենթատեքստը` բանն այն է, որ Սերժ Սարգսյանը չի ներում ճամբարափոխ եղած առնետներին եւ որոշել է հատ-հատ պատժել նրանց, իսկ Տավուշի նախկին մարզպետ Արմեն Ղուլարյանը դավաճանների ցանկում առաջիններից է` նա հեղափոխությունից հետո լքեց նավը եւ չլինելով մեծ արժանիքներ ունեցող պաշտոնյա, տեղավորվեց Նիկոլ Փաշինյանի թեւի տակ։

Նա 1999-2014 թթ․ եղել է Տավուշի մարզպետ, 2014-2016 թթ․՝ քաղշինփոխնախարար, ապա՝ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ, իսկ 2018-ի հոկտեմբերին ՀՀԿ-ից դուրս գալու դիմում է ներկայացրել եւ ճամբարափոխ եղել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее