Դժվար ապրուստ սերիալի հետեւողներին դեռեւս անհայտ է` Մերիի դերակատարը սերիալի շրջանակում իսկապես մահացել է, թե առաջիկայում կպարզվի հակառակը... Մերի Մակարյանը վերջին շրջանում ոչ միայն հեռուստաէկրանին չի հայտնվում, այլեւ ներկա չէ ընկերների, կոլեգաների տարեդարձերին կամ հանրային հետաքրքրություն ունեցող միջոցառումների:
Այս մասին գրում է bravo.am-ն ու նշում, որ սերիալային դերասանուհին այս օրերին Միացյալ Նահանգներում է, ինչի առիթով ամերիկաբնակ երգիչ Նորոն ֆեյսբուքյան էջում լուսանկար է տեղադրել եւ հումորային հետեւյալ գրառումը կատարել. Սերիալում որ մահանում են, ընկնում են Լոս Անջելես:
Մերի Մակարյանը bravo.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է, որ ԱՄՆ-ում է նոյեմբերի 11-ին Alex թատրոնում կայանալիք Armenian Golden Star Awards մրցանակաբաշխությանը մասնակցելու նպատակով:
-King մշակութային ընկերությունն ինձ խրախուսական մրցանակ է հանձնելու որպես երիտասարդ լավագույն դերասանուհի, ինչի համար շատ ուրախ եմ: Դա կլինի իմ առաջին մրցանակը,-ասել է Մերին ու տեղեկացրել,որ մրցանակաբաշխությանը մասնակցելու են նաեւ Կոնստանտին Օրբելյանը, Արաքսյա Վարդերեսյանը, Ավրաաամ Ռուսսոն, Սիլվա Հակոբյանը, Համլետ Գեւորգյանը, Սամվել Գրիգորյանը, Ռուբեն Սասունցին, Սուպեր Սաքոն եւ այլք:
Մերին նշել է նաեւ, որ առաջին անգամ է Միացյալ Նահանգներում, անչափ տպավորված է, իսկ առաջիկայում կվերադառնա Երեւան` շարունակելու սերիալային աշխատանքը: