▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերիալի «Վիտուսը» իր ձեռքբերումների ու հաջողությունների,ինչպես նաև այս տարվա սպասելիքների մասին

Esem.am-ը գրել է, որ  2014-ի տիրակալներից է նաև «Հարազատ թշնամի» սերիալում նկարահանվող Դավիթ Մարդյանը: 1990թ.-ի մայիսի 30-ին ծնված Դավիթր խեսել է  նախորդ տարվա ձեռքբերումների ու հաջողությունների մասին, ինչպես նաև Ձիու տարում ծնված լինելու և այս տարվա սպասելիքների մասին:

- Ձիու տարում ծնված ընկերներդ շատ են: Ըստ քեզ` ինչպիսի՞ն են Ձիու տարում ծնվածները:

- Հա, շատ են: Իմ ընկերները, բնականաբար, բոլորն էլ բարի են:

- Ո՞ր հատկանիշներդ ես վերագրում Ձիու տարում ծնված լինելուն:

- Երևի սիրուն եմ, բոյով եմ, մեկ էլ արագ եմ վազում…(ծիծաղում է,-հեղ):

- Ձին քո սիրելի կենդանիների շարքո՞ւմ է:

- Այո, այդ կենդանուն ավելի  շատ եմ սիրում, քան շատ-շատ մարդկանցից ու նրանցից ոչ ոքի հետ չեմ փոխի: Բացի հավատարիմ լինելուց, ձին նաև յուրահատուկ կենդանի է: Կարծում եմ` զուր չէ, որ հրեշտակները ձիով են շրջում, համենայն դեպս, բոլորս այդպես գիտենք:

- Այս տարվա տիրակալներից ես. ի՞նչ սպասելիքներ ունես:

- Ինձ թվում է, նպատակներիցս որոշները կիրականանան ու շատ ավելի լավ կլինի հետագայի համար: Հիմնական նպատակս ընտանիք կազմելն է: 2014-ի սպասելիքս անձնական, ընտանեկան է:

- Իսկ ստեղծագործական սպասելիքներ չունե՞ս:

- Ստեղծագործական ձգտումներ կապված դերասանության հետ չունեմ: Այժմ վերհիշում եմ անգլերեն ու ռուսերեն լեզուները` հետագա աշխատանքի համար:

- Այսինքն` «Հարազատ թշնամին» վերջին հեռուստասերիա՞լն է, որում նկարահանվում ես:

-Չգիտեմ, ժամանակը ցույց կտա:

- Իսկ ի՞նչ աշխատանքով ես պատրաստվում զբաղվել:

- Դեռ հստակ չէ, այդ իսկ պատճառով չեմ ցանկանում բարձրաձայնել:

- Ձին մուրազի տարի է. ո՞րն է այս տարվա քո մուրազը:

- Որ քեռին ինչ խոսք է տվել`անի (ծիծաղում է, հեղ.) Ամեն ինչն էլ մուրազ է. դրանք շատ են: Այս տարի պետք է սպիտակ ձի գնեմ. միշտ ուզել եմ, իսկ այժմ հնարավորություն կա:

 

Առավել մանրամասն` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее